ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
19.11.2013 | 00:49

...թե իշխանական վերին էշելոնում հատուկ քննարկման առարկա է եղել խորհրդարանում տիրող մթնոլորտը, մասնավորապես, անվերջ տուրուդմբոցների առարկա դարձող գործուղումների թեման, որն ահավոր թափ է հավաքել խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի օրոք: Նախորդ խոսնակների ժամանակ նման ցցուն երևույթներ չեն եղել. պատճառը, ըստ քննարկողների, այն է, որ Աբրահամյանը փորձում է անգամ այդ լծակի միջոցով իրենից կախման մեջ դնել պատգամավորներին, տարածել իր ազդեցությունը նրանց վրա, սակայն «այլևս անթույլատրելի է այն չափաբաժինը, որը դրսևորվեց այս անգամ` հասցնելով ՀՀԿ-ական կանանց մազփետոցիի»,- եզրակացրել են վերևներում:

Դիտվել է՝ 1572

Մեկնաբանություններ